Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Ալեն Սիմոնյան

Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։ Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները՝ երբ ասելիքն ավարտվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։

Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել Երևանի քննչական վարչություն. փաստաբան

Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներից 10 անձ է բերման ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչություն, այդ թվում՝ Տաշիր քաղաքից, News.am-ին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

Մայր Աթոռը Հայաստանի տարածքում է, իսկ Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք չկա

Լրագրողներն այսօր խորհրդարանում հարց ուղղեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ հետաքրքրվելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ըստ որոնց՝ Մայր Աթոռում իրավապահները գործողություններ են պլանավորում իրականացնել:

Դուք չեք, որ մեզ պետք է ասեք. հանգիստ նստե՛ք տեղներդ. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմադիրներին

Դուք չեք, որ մեզ պետք է ասեք. հանգիստ նստե՛ք տեղներդ. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմադիրներին

Ցանկացած մեկը, ով ձեռք կբարձրացնի ՀՀ ժողովրդի վրա, նրա ձեռքը կկոտրվի. Վահագն Ալեքսանյան

Աշխարհում տեռորիստներն ասոցացվում են վախկոտության, ճղճիմության, մարդկային ամենացածր արժեքների և առհասարակ անսկզբունքայնության հետ, որովհետև թույլ, ստոր, վախկոտ, նենգ, ողորմելի մարդը կարող է գնալ և տոռորիզմ իրականացնել: Վառ օրինակն այս դահլիճում, այս շենքում իրականացված «հերոսներն են», որոնք, ի դեպ, սերում են Դաշնակցությունից. Վահագն Ալեքսանյան