Դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանն Ինստագրամում նոր ֆոտոշարք է հրապարակել: Լուսանկարներին կից դերասանուհին գրառում է արել.
«Գիտե՞ս՝ ինչն է իրականում կարևոր։
Ոչ թե հերթական աստիճանը կյանքի ինչ-որ սանդուղքում։ Ոչ թե հերթական վերելքն ու անկումը։ Ոչ թե ուրիշ մարդիկ ու նրանց կարծիքը։ Ոչ։ Կարևորն այն է, որ դու այսօր ևս մեկ նոր օր ես սկսել։ Կարևորն այն է, որ այսօր կրկին հազարավոր նոր հնարավորություններ ունես ամեն ինչ փոխելու, ուղղելու, հասնելու, հաղթահարելու։
Հենց այդ պատճառով էլ դու այսօր՝ աշխարհի ամենաերջանիկ մարդն ես։
Մնացած ամեն ինչ քո ձեռքերում է»: