news-details
Քաղաքականություն

«Արամը 40 օրական էր, մենք արդեն առանձին էինք ապրում». Լիկա Մեսրոպյանը՝ Խորեն Լևոնյանից երկար տարիներ բաժանված լինելու և ներկայիս շփման մասին

Starnews.am-ը գրում է․

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել Լիկա Մեսրոպյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր նաև իր և Խորեն Լևոնյանի բաժանման ու ներկայիս հարաբերությունների մասին։

«Մենք միասին հաղթահարեցինք բաժանման ցավը։ Ամուսնության տարիները ավելի կարճ էին, քան բաժանման տարիները։ Մենք բաժանվեցինք, գնացինք յուրաքանչյուրս մեր ծնողների տուն, բայց դեռ միասին էինք երկար ժամանակ։ Այսինքն՝ ես երեխային վերցնումէի, գնում էինք իրենց տուն, միասին ինչ-որ տեղեր էինք գնում, նույն ամեն ինչը, բայց մեն քապրում էինք առանձին։ Այսինքն՝ չուզեցինք մեկս մյուսին ցավ պատճառել և մեր բաժանումը տարանք նրան, որ կամաց-կամաց մաշվի և մարվի։ Եթե մենք ունենայինք հարաբերությունները վերականգնելու ցանկություն խնդիր չէր լինի, մենք կվերականգնեինք։ Երկուսս էլ գիտակցում էինք, որ պետք է դա վերջանա, որովհետև, եթե չենք ուզում միանալ, բայց միասին ենք, իմաստը որն է, պետք է մաշվեր կամաց-կամաց։ 

Կարծում եմ՝ սերը դեռ կար, որովհետև այնպես չէ, որ ես տհաճ էի Խորենին կամ ինքն էր ինձ տհաճ։ Մենք սիրով էինք հանդիպում, մենք մեր երեխային էինք մեծացնում, ամեն ինչ շատ գրագետ էր։ Արդեն պետք էայդ բաժանումը լիներ և դա եղավ առանց մեկս մյուսին ցավ պատճառելու, մենք չենք տանջվել, դա արել ենք դանդաղ և սիրուն։ Շփումը կամաց-կամաց մաշվեց, Խորենը նոր երգեր էր գրում, ես խորացա իմ օնլայնի մեջ և այդպես  կամաց-կամաց բաժանվեցինք։

 Բայց մտերմությունը մինչ օրս կա, մենք միասին մեծացնում ենք մեր Արամին, հարգանքը միմյանց հանդեպ, շատ օգնում է և՛ ինձ, և՛ Արամին, նա չի զգում պապայի բացակայությունը բացարձակ, Խորենը շատ մեծ ներդրում է դնում Արամի մեջ, շատ ճիշտ է կարողանում հետը խոսել, հոյակապ պապա է, շնորհակալ եմ Խորենին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: