ՈՒԵՖԱ-ի Ֆեյսբուքի էջում հրապարակվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութը` կից գրառմամբ.
«Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը։ Հուզիչ զրույց Հայաստանի թալիսման Ռուբենի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ»։