Ինչպես հայտնել էինք՝ Երևանում փոխհրաձգության արդյունքում հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
ArmLur.am-ը ներկայացնում է՝ ինչպես են փորձել սպանել տնային կալանքի տակ գտնվող անձին։