news-details
Քաղաքականություն

Ոստիկաններ, հետևողական եղեք, 3 երեխաներիս չվնասեն․ Աբովյանում կախված 2 եղբայրների նամակը․ մանրամասներ

Երեկ հայտնել էինք, որ Աբովյանում ինքնասպան եղած եղբայրները դեպքից առաջ նամակ էին գրել իրենց մորը ու ասել․ «Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»։

Հայտնել էինք, որ երեկ Աբովյան քաղաքում սննդի կետում հայտնաբերվել էին 2 եղբայր՝ կախված վիճակում։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ հայտնաբերվել է նամակ, ուղղված մորը։ Նշանակվել են ինչպես դիակի, այնպես էլ ձեռագրաբանական փորձաքննություն։ Իրավապահները փորձում են պարզել՝ նամակը եղբայրներն են գրել, թե ոչ։

Shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ անգամ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանն է եղել դեպքի վայրում։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածների ինքնությունը։