Վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց դրա հետ․ Զատուլինը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կառավարելու ԱՄՆ մտադրությունից

Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում, փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

Վերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ Պապոյան

Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա։

«ՄԼ Մայնինգի» հիմնադիր Դավիթ Սուքիասյանը փայատեր է դարձել Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրում. Hetq.am

Գործարար Դավիթ Սուքիասյանը, որն առավել հայտնի է «ՄԼ Մայնինգ» հանքարդյունահանող եւ շինարարական ընկերությունով, իսկ 2017-2020 թթ. եղել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, ապա՝ գլխավոր քարտուղարը, փայատեր է դարձել «ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ում, որը Վայոց Ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունք ունի: Այս մասին գրել է «Հետք»-ը:

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձել 1 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 90 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են դատախազությունից:

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պատերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». factor.am

AOHR UK-ը նշում է, որ GHF-ի ստեղծման հանգամանքներն ու ժամկետները՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և Իսրայելի բանակի և անվտանգության գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ, հստակ ցույց են տալիս, որ դրա նպատակը օգնության մատակարարումը չէ։

ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:

France 24-ը հերքել է կեղծ լուրը, թե իբր Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան

Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված կեղծ լուրին այն մասին, թե Ֆրանսիան իբր գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։ Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում թղթակից Կատարինա Մաղշոն դը Աբղոն շեշտում է, որ դա կեղծ լուր է, որն արագորեն վիրուսային դարձավ սոցցանցերում։

Մինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ Ստեփանյան

Այս պահին արցախցիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում կառավարության մոտ: Հունիսից դադարեցված է բնակության վարձի աջակցության ծրագիրը: Ակցիա իրականացնող արցախցիներին կառավարության ներկայացուցիչն առաջարկեց կառավարությունում հանդիպեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:

Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժմանել է Բրյուսել: Այս մասին հայտնում են Կառավարությունից: