Քիչ առաջ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, նա կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։
Դատարանը նաև մերժել է Գլխավոր դատախազության բողոքը փողերի լվացման հիմնավոր կասկածը հաստատելու հետ կապված։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին նախատեսված է հրապարակել Սամվել Կարապետյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքի որոշումը գրավոր ընթացակարգով: