Վերջին լուրեր

Բոլոր փաթեթներում նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում. Փաշինյանը՝ բանակցային փաստաթղթերի մասին

Բոլոր փաթեթներում, ըստ Փաշինյանի, նախատեսված է եղել ԼՂ-ի՝ այդ պահին գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում:

«Անսպասելի էր, անշուշտ»․ Տեր Թադեն՝ Մայր Աթոռի` իրեն կարգալույծ հռչակելու որոշման մասին

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. Անահիտ Ավանեսյան

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։

Վարորդը հետիոտնին վրաերթի է ենթարկել ու փախուստի դիմել․մանրամասներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը ճշտելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ կառավարության՝ «ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը»

Փաստաթղթերից երևում է, որ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016թ.-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձեւակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը ՀՀ նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն, փաստաթուղթը ձեւակերպվել է 2018 թ.-ի հեղափոխությունից առաջ։

ՌԴ-ն չի պատրաստվում պшտերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան սկսի, Ռուսաստանը պատրաստ է «հենց հիմա». Պուտին

Եվրոպան խանգարում Է Թրամփի վարչակազմին խաղաղության հասնել Ուկրաինայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Որոնք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. Հետք

Աղքատության մակարդակը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որոշվում է նաև կրթության մակարդակով։ Հաշվարկներն արվել են՝ ըստ 16 և բարձր տարիքի ՏՏ անդամների կրթության մակարդակի։ Պարզվել է, որ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է՝ 32.8%։ 

Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը

ՀՀ կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող՝ պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

«Մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում «88» սուպերմարկետներից, չգիտեմ դրանք ինչ խանութներ են»․ Աննա Հակոբյան

Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են։