Վերջին լուրեր

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում. Տիգրան Աբրահամյան

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Այս գիշեր երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը․ Լևոն Ազիզյան

«Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը գրառումներ թողած օգտատերերը ևս հայտնվել են իրավապահների դիտակետում

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը Քրեական ոստիկանության վարչություն (ՔՈԳ վարչություն) ուսումնասիրման է ուղարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը՝ հոկտեմբերի 20-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների գործողությունների մասին կատարված գրառումներ։

«Մալաթիա մոլ»-ի դիմաց բшխվել են «Range Rover»-ը, «Audi»-ն, «Mazda»-ն և «Nissan»-ը, որոնցից մեկը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի

Վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հայաստանը 74 կետ պետք է կատարի, որ վիզաները ազատականացվեն

Բոլոր անձնագրերն ու անձը հաստատող փաստաթղթերը կդառնան լիարժեք բիոմետրիկ։

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում հայտնի «Ղապլվա փոսեր» դաշտավայրում․ կա 3 վիրավոր

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 17։00-ի սահմաններում վիճաբանությունից հետո Գևորգ Ս․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել:

Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցի համարներից մեկից որպես հյուր հրավիրված 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով

Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։

Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին․ Փաշինյանը՝ Վաղարշապատի ընտրողներին

3․ Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։