Ցավում եմ Ծառուկյանի համար. նա կարող է չեմպիոնական գոտու համար չմենամարտել մինչև 2027 թվականը. Բրաուն

UFC-ի նախկին մարտիկ և ռեկորդակիր Մեթ Բրաունը քննադատել է Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև սպասվող թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար մենամարտը։

Ուրախությամբ հայտնում եմ կարևոր նորություն. ես դառնում եմ WOWfc-ի բաժնետեր․ Ռոնալդու

Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է WOWfc մարտական պրոմոուշենի համասեփականատեր: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Ես պատրաստվում եմ ցույց տալ ապշեցուցիչ նnկաուտ, իսկ դրանից հետո կվերցնեմ իմ տիտղոսը․ Արման Ծառուկյան

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը հանդես է եկել վերջին հրապարակային հայտարարությամբ նորզելանդացի Դեն Հուկերի դեմ սպասվող մենամարտից առաջ։

Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական. Եղիշե Մելիքյան

Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց։ Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար․ գիտեմ՝ սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք։  Այս մասին ասված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հայտարարության մեջ:

Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Հունգարիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։1 հաշվով պարտվեց Հունգարիայի հավաքականին։

Շանսեր կան, բայց շանսերը չեմ համարում շատ․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան–Հունգարիա հանդիպման մասին

Ես հավատում եմ մեր երիտասարդներին և նրանց հնարավորություն եմ տալու։ Գարնանը և ամռանը կտեսնենք արդյունքը պրակտիկայում։ Վաղը մեկնարկային կազմում կլինեն հիմնականում Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Չեմ հիշում, թե երբ վերջին անգամ նման բան է եղել։ Սա ինձ ուրախացնում է, քանի որ դա լրացուցիչ մոտիվացիա կտա մեր ներքին առաջնության խաղացողներին։ Ռիսկ կա՞ — այո՛։ Բայց ես չեմ վախենում պարտությունից, և մեծ ցանկություն ունեմ հաղթելու։

Դու միշտ սպասված ես տանը, Լեո․ Բարսելոնան՝ Մեսսիի «Կամպ Նոու» մարզադաշտում գտնվելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին նոյեմբերի 9-ի երեկոյան բոլորի համար անակնկալ կերպով այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտը, որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները։

Եղիշե Մելիքյանը նշել է, թե ով է լինելու հավաքականի նոր ավագը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է ընտրանու նոր ավագի անունը։

Իսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում․ Ռոնալդու

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե որ երկրի առաջնությունում է ավելի բարդ գոլ խփելը՝ Իսպանիայի, որտեղ նա ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, թե Սաուդյան Արաբիայի, որտեղ այժմ խաղում է։

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:

Ֆուտբոլում և կյանքում հաղթում է նա, ով կարողանում է փոխվել․ Հենրիխ Մխիթարյան

— Իրականում ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ես ջանքերս չեմ չափում խաղացած րոպեներով։ Շարունակում եմ աշխատել և պայքարել մինչև վերջ՝ թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ։ Գիտեմ, որ այլևս նույն հաճախականությամբ չեմ խաղում, բայց հասկանում եմ՝ 37 տարեկանում նորմալ է, որ երիտասարդները պետք է ստանան իրենց հնարավորությունը։ Օրինակ՝ Շուչիչի համար ես միայն ուրախ եմ։ Նա ուժեղ է, ունի որակ և անհատականություն, և ապագայում մեծ հաջողություններ կունենա «Ինտերում»։

«Մոնախը» միացավ անհետ կորածների ծնողներին․ «Տղա չկա՞ մեջներդ, արա՛, ասեք բշտել եմ», «Հարգանք չկա՛»

«Մոնախը» միացավ անհետ կորածների ծնողներին․ «Տղա չկա՞ մեջներդ, արա՛, ասեք բշտել եմ», «Հարգանք չկա՛» (Video)