news-details
Սպորտ

Մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, Հայաստանը ներկայացնում են 5 մարզիկներ

Իտալիայում մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։

Մրցումները տեղի կունենան փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’ Ամպեցոյում:

Խաղերին մասնակցում են շուրջ 2900 մարզիկներ:

Հինգ մարզիկներ Հայաստանը կներկայացնեն ձմեռային օլիմպիադայում:

Հայաստանը կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: