«Ահազանգը տվել ենք քարոզչական պաստառները պատռելու հիմքով, երբ իմացել ենք, որ իքն է։ Երբ դրանից հետո Վարդանն(համագյուղացին) զանգեց, ասաց՝ ինձ անհանգստացնում են, միանգամից էդ էլ ասացի՝ տղե՛րք ջան, վտանգ կա գյուղում»,-պատմում է Նշավանի վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանը։
Նշավանում էր բնակվում 53 ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը մայիսի 16-ին հոգեբուժարանում ինքնասպանության էր դիմել Ոստիկանության Արտաշատի բաժնում 2 օր պահվելուց հետո տեղափոխման օրը։
Նա պաստառը պատռել էր մայիսի 14-ին, գյուղապետն էր զանգել ոստիկանություն, որտեղից եկել տարել էին։
2025 թ լավագույն ոստիկանական ստորաբաժանում ճանաչված Արտաշատի ոստիկանությունում հոգեկան առողջություն ունեցող տղամարդուն պահել են մինչև մայիսի 16-ի առավոտյան, որից հետո տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ էլ ինքնասպանություն էր գործել։
Արմեն Հովհաննիսյանը նշավանից 90-ականներին ընտանիքով տեղափոխվել էր Կովսական և 2020 թ պատերազմից հետո վերադարձել էր գյուղ, նույն տարում էլ հաշվառված է եղել հոգեբուժարանում։
Լուսանկարում Արմենի տան դարպասներն են։