news-details
Քաղաքականություն

Նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին․ Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի մասին

Այսօր ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։ Այս մասին գրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ստորև ներկայացնում եմ պատասխան նամակի բովանդակությունը.

Բրյուսել, 12 սեպտեմբերի 2025թ․

eeas.pol.eurca.east.2(2025) 6113731-10081410

պ-ն Էդմոն Մարուքյանին

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ

Հարգելի պարոն Մարուքյան,

Շնորհակալություն ենք հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։

Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է։

Հարգանքով,

Դերեն ԴԵՐՅԱ

Բաժնի ղեկավար

Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն> ԱԳԵԾ-ի գլխավոր քարտուղարություն > Քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի ծառայություն > Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան (POL.EURCA.EAST.2)»։

Возможно, это изображение текст