news-details
Քաղաքականություն

«Ես աղոթում եմ , որ երբեք քո պակասը չզգամ». Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը՝ մայրիկին

Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը իր սոցիալական իր էջերում հուզիչ հրապարակում է արել և շնորհավորել իր մայրիկի ծննդյան տարեդարձը։

«Ամեն տարին պարգև է քո կողքին, Մամ։
Լինել զավակ, լինել մանուկ քո կողքին նշանակում է մնալ հավերժ երիտասարդ։
Այս կյանքում երկու անփոխարինելի ու անշահախնդիր բան կա . Զավակ -ծնող, ծնող-զավակ փոխհարաբերությունները։ Այդ անծայրածիր անսահմանության մեջտեղում
Սերն է իշխում՝ մի ուրիշ և աննկարագրելի, տիեզերական Սեր։


Ես սիրում եմ քեզ տիեզերական սիրով։ Ես աղոթում եմ , որ երբեք քո պակասը չզգամ, որ քո ներկայությունը վայելեմ միշտ ու պարուրված լինեմ քո հոգատարությամբ հավետ։
Տե՛ր,մորս համար առողջություն եմ խնդրում, մնացածն ինչպես միշտ արդարորեն կլրացնեմ։
Օրհնյալ թող լինի ծնունդդ, մամ, որն ինձ համար իսկապես օրհնություն է»։