Երեկ երգիչ Տիգրան Ասատրյանի հարսի`Լիլիթի ծննդյան օրն էր:
Երգիչ Mister X-ը՝ Արթուր Հակոբյանը, տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։
Անդրե-Անի Օհանյան նախկին զույգի սկանդալային ամուսնալուծության ու ընտանեկան կյանքի մանրամասները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
«Սրտի տանիքներով» հաղորդաշարի այս եթերը բացառիկ էր նրանով,որ հյուրը հաղորդավարուհու՝ Քնարիկ Զաքարյանի մայրն էր,m`դերասանուհի Կարինե Ոսկանյանը։
Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը: «Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցնել, դիմանալ: Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է: Ուժը լռության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Լուսինե Թովմասյանը: Հիշեցնենք՝ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, սպառնալիքներ լսել, որ երեխային իրենից կխլի և այլն:
Հաղորդավարուհի, երգահան Մարինա Թագակչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորն ինչ որ մի կարծիք արտահայտեցին՝ Անդրեի «դեպքի» վերաբերյալ…
Տիկտոկեր և դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չի դադարում ամենօրյա ակտիվությունն իր ինստագրամյան հարթակում: Մագայի անձի շուրջ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Մագան ամեն բան անում է մշտապես հետաքրքրությունը պահելու հարցում:
«Անգելինայի ոչ միայն անունն է հրեշտակային, այլ նաև նրա սրտիկը ...
Երգիչ Անդրեի նախկին կնոջ՝ Անի Օհանյանի սկանդալային գրառումը չի դադարում քննարկվել համացանցում: Լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանն այն քիչ հայտնիներից է, ով իր ինստագրամյան էջում անդրադարձել է թեմային ու նշել, որ պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին։
Երեկ դատախազությունից FactorTV-ին տեղեկացրեցին, որ երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել:
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ինստագրամյան իր էջում Ապրիլի 7-ի առթիվ շնորհավորել է բոլոր մայրերին և գրառում արել. «Կնոջ գեղեցկությունը միայն արտաքինը չէ, այլ՝ համառությունը, հզորությունը, մայրանալու պատրաստակամությունն ու նուրբ սիրտ ունենալու խիզախությունը։ Շնորհավոր ապրիլի 7, շնորհավոր մամ ջան, շնորհավոր բոլոր նրանց, ովքեր կյանք են պարգևել, դեռ պարգևելու են, ուժ են տալիս ու սիրում առանց պայմանների»,- գրել է Նազիկ Ավդալյանը:
«Ես միշտ պաշտպանում եմ կանանց և երբեք մեկնաբանություններ չեմ թողնում չափազանց անձնական թեմաներ քննարկող գրառումների տակ: Բայց ես քեզ չեմ հավատում, իբրև բարձրացնում ես ցավոտ թեմա կանանց համար և կոչ ես անում չլռել՝ բերելով քո օրինակը, բայց դու հզորագույն մանիպուլյատոր ես: Կյանքի փորձ ունեցող մարդը կարդալով քո գրառումը կտարբերի ճշմարտությունն ու սուտը: Ես վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթի, և Անդրեն կկարողանա արդարանալ քո զրպարտությունից:
Երգչուհի Անի Օհանյանը, երգիչ Անդրեի հետ ամուսնալուծության լուրերի ֆոնին, առաջին գրառումն է արել ենթադրյալ բաժանումից հետո: Նա ինստագրամյան էջում խոստովանել է, որ կարծում էր, թե կարող էր «փրկել ընտանիքը և փոխել նրան (հավանաբար նկատի ունի Անդրեին-Խմբ.) դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր»: