Երջանկահիշատակ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի զավակներից հոր ուղին շարունակել է դերասան Սոս Ջանիբեկյանը։
Ինչպես հայտնի է, Կարեն Ջանիբեկյանը ամուսնացած է եղել մի քանի անգամ ու տարբեր առիթներով հենց ինքն է նշել, որ չնայած բաժանումներին, միշտ՝ որպես հայր, եղել է իր երեխաների կողքին։ Վերջիններս այժմ էլ ունեն ջերմ հարաբերություններ։
Թեև Սոսը հաճախ հրապարակումներ չի անում եղբայրների և քրոջ մասնակցությամբ, բայց այս անգամ բացառություն է արել ու նրանց հետ համատեղ լուսանկար հրապարակել։
