news-details
Շոու-Բիզնես

Աշխատանք ոչնչի մասին… Սիմոնը փոքր բեմի երգիչա. Մհեր Բաղդասարյանի վերլուծությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ տեղի ունեցավ Եվրատեսիլ 2026 մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը։ Սակայն երգիչը չկարողացավ անցնել եզրափակիչ, ինչը լայն քննարկումների առիթ դարձավ սոցիալական հարթակներում։

Մրցույթին անդրադարձել է նաև հաղորդավար Մհեր Բաղդասարյանը։ Նրա կարծիքով՝ ներկայացված երգն անհետաքրքիր էր և որևէ իմաստ չէր արտահայտում։

Հաղորդավարը նշել է նաև, որ Սիմոնը «փոքր բեմի երգիչ է» և, ըստ իրեն, պետք չէր նրան հասցնել Եվրատեսիլի բեմ։

Մհեր Բաղդասարյանը քննադատել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատանքը՝ նշելով, որ վերջին տարիներին տապալվում են թե՛ ներկայացուցիչների ընտրության, թե՛ եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքների գործընթացները։ Նրա խոսքով՝ եթե տարիներ շարունակ նույն թիմը չի կարողանում ապահովել ցանկալի արդյունք, բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այն շարունակում մնալ նույնը։