Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։
Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել, այն, ինչ սպասում էինք, եղավ, դատական նիստից հետո ասել է Սամվել Կարապետյանը։
Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետեւաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։
ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ ավելի հարցեր առաջացրեց, ես չեմ տեսնում այս իրավիճակում ԹՐԻՓՓ-ի պրակտիկ իրականացումը, դա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ, շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալվում, այլ տարբերակը խնդրահարույց կլինի։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։