news-details
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի հետ չկան որևէ հարաբերություններ, շփումները դադարեցվել են 2009 թվականի ուշ աշնանը․ Ռոբերտ Քոչարյան

Սերժ Սարգսյանի հետ չկան որևէ հարաբերություններ։ Շփումները դադարեցվել են 2009 թվականի ուշ աշնանը, Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Այն ժամանակ ես ուղղակի որոշ քայլերի, որոշումների հետ համաձայն չէի, փորձում է մեր հանդիպումների ժամանակ դրա մասին ասել։ Հետո տեսա, որ դա չի փոխում ոչինչ և սկսեցի որոշակի հրապարակային կարծիք արտահայտել։ Սա բերեց հարաբերություններում որոշակի լարվածության։ 2009-ի նոյեմբերից մինչև 2018 թվականը իրեն տեսել եմ մի 4-5 անգամ՝ միջոցառումների ժամանակ՝ իմ մոր թաղման, իր հոր թաղման, բանակի հետ կապված հոբելյանական միջոցառումներին և Ղարաբաղում շքերթին։

Հրապարակային դրա մասին չէինք խոսում և մարդկանց մոտ տպավորություն էր, թե ինչ արվում է՝ ես էլ կամ դրա մեջ, միասին ենք անում։ Իրականությունը բոլորովին ուրիշ է»,- նշել է նա։