Երբ այդ միջադեպը եղել է ես այնտեղ չեմ եղել։ Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով «Պապլավոկի»՝ «Պրիվետ, Ռոբ» միջադեպի մասին։
«Այդ միջադեպի մասին ես իմացել եմ առավոտյան արդեն և այն ինչ-որ մամուլում է հայտնվել, որ ինչ-որ ինձ Ռոբ ասելու պատճառով։
Ես չեմ բացառում, որ ասել են «Պրիվետ, Ռոբ», բայց որ ես պետք է դրանից նեղվեի, ինձ համար սա ուղղակի անհասկանալի է»,-ասել է Քոչարյանը։