Վերջին լուրեր

Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ»

Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։

Ակցիաներ կլինեն Երեւանում եւ Գյումրիում՝ գերիների վերադարձի պահանջով

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը։