Panorama.am-ը գրում է․
«Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից»,-այս մասին ահազանգում է լրագրող Սյուզի Բադոյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչներն ազատության մեջ են, այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից, իսկ ձերբակալված 58 և 65 ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացա։
Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին։
Մանրամասները ավելի ուշ կհայտնեմ։
Միայն մի ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ հիշեցնեմ՝
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վեդի քաղաքից է։
Այս համայնքում նրա ծնվել-մեծանալը այսօր Վեդու փոքրիկ աշակերտ բնակչուհուն պաշտպանելու փոխարեն կարծես հակառակ ուղղությամբ է աշխատում»։