Վերջին լուրեր

Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ժամը 16։00-17-00-ն՝ մինչև 40 աստիճան տաքություն

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել

Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում: 

Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին

«Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին:

Խորխոռունուն սպանողը Սամվել Բաբայանի թիկնազորի պե՞տն էր․ «Հրապարակ»

«Այսօր Քննչական կոմիտեն հայտարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է: ՔԿ-ն հայտնում է, որ պարզել է․ «Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն»։

Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ

ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և կայունության խթանման ջանքերին Հարավային Կովկասում. այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղության խոսնակ Թեմմի Բրյուսը:

Լինելու եմ Հայաստանի հետ, ինչպիսին էլ որ լինի երկրի ապագան, հավատում եմ՝ լավ է լինելու. Նիկոլա Ազնավուր

Արձանը շատ եմ հավանում, շատ սիրուն է ստացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:

Բացահայտվել է ՀՀ ՊՆ փոխնախարար, ՌՈ նախկին պետ Վահրամ Խորխոռունու սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, Հ.Ն.-ն և Ա.Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7,000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը երեկ ազատվեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից եւ կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ։

Երեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին

Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։

Երեք անչափահաս երեխաների մոր խափանման միջոց կալանքը փոխվել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել փոխել 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը՝ փոխարինելով այն վարչական հսկողությամբ և չբացակայելու արգելքով։

«Ռոսավիացիա»-ն թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Գյումրի չվերթներ իրականացնել

«Ռոսավիացիա»-ն «Ռոսիա» և «Աերոֆլոտ» ավիաընկերություններին թույլ է տվել Սոչիից և Միներալնիե Վոդիից դեպի Շիրակի մարզի Գյումրի քաղաք ուղևորների և բեռների կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնել։ Այս մասին նշված է գերատեսչության համապատասխան հրամանում։