Վերջին լուրեր

Փոխել աշխատաժամանակի ռեժիմը, տրամադրել ընդմիջումներ․ ԱԱՏՄ-ի հորդորը՝ գործատուներին

Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։

Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում. Hetq.am

Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։ Գրում է Հետքը:

Երգչուհի Մալենան նոր ֆոտոշարք է ներկայացրել

Մալենան իր ինստագրամյան էջում հերթական ֆոտոշարքն է հրապարակել, լուսանկարներում երգչուհին կրում է կարճ, ճերմակ զգեստ և անչափ գեղեցիկ տեսք ունի։

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի՝ կանցնի. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում դժվարին շրջան է սկսվել, Կրեմլը հույս ունի, որ այն կանցնի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

2018-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ, Վեհափառ մերժելով Հայաստանն ենք կորցնելու․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության  տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։ Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։ Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով, մտնի Մայր տաճար աղոթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։ Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու»  ու «սիրո ու համերաշխության» կոչերով։

Եթե հայերը չհեռացնեն Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. Մարգարիտա Սիմոնյան

Եթե հայերը չհեռացնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպված կլինեն հրաժեշտ տալ պետականությանը և Հայաստան պետությանը. նման կարծիք է հայտնել Russia Today միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Աչքներդ լույս, ՀՀ քաղաքացիներ, ՀԷՑ-ի նոր պետական կառավարիչն այսօր չբացառեց հոսանքի գնի առաջիկա թանկացումը. Րաֆֆի Ասլանյան

Աչքներդ լույս, ՀՀ քաղաքացիներ, ՀԷՑ-ի նոր պետական կառավարիչն այսօր չբացառեց հոսանքի գնի առաջիկա թանկացումը՝ հայտարարելով, որ չի կարող երաշխավորել, թե հոսանքի սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց կարող է երաշխավորել, որ սակագինը բխելու է բացառապես օբյեկտիվ, իրական ցուցանիշներից։ Երևանի հասարակական տրանսպորտի գնի թանկացման պատճառաբանության նման՝ մի օր էլ ասելու են, թե մեր մատակարարած հոսանքը «ոսկե կաբելներով» է գալիս, հետևաբար պետք է թանկ վճարեք։

Շուրջ 85 մլն դրամ՝ Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնելու համար

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնեց, որ Շառլ Ազնավուրի արձանի ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է Երևանի բյուջեի հաշվին, հատկացվել է շուրջ 85 մլն դրամ։

Վանաձորում 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում 8-ամյա տղային հայտնաբերել են հոր ավտոմեքենայի բեռնախցիկում՝ քնած վիճակում

Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։ 

«Ամբողջ կյանքս պարտական եմ լինելու պապայիս». Մերի Քոչարյանը՝ կարիերայի սկզբի և հայրիկի զոհողության մասին

Զրույցի ընթացքում Մերին պատմեց թե ինչպես է իր հայրը, ով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել, կիսատ թողել կարիերան հանուն՝ ֆիզիկապես աղջկա կողքին ներկա լինելու։

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր: