Հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ կառավարությունը սկսում է գործել օրենքից դուրս: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր եւ իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել:
«Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո Վեհափառ հայրապետն իր մոտ է հրավիրել բարձրաստիճան հոգեւորականներին եւ առաջարկել է գնալ դատարան ու իրենց աջակցությունը հայտնել Եկեղեցու բարերար, իրենց պաշտպանելու համար հետապնդվող Սամվել Կարապետյանին։
Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
* 120մմ-ոց ականանետային մարտկոցի հիմնական կրակային դիրքն է: Ինքներդ կարող եք հաշվել թշնամու խոցված տեխնիկայի քանակը: էս ամենն արել են 3 սպա` իրենց անձնակազմների հմուտ ղեկավարման շնորհիվ: Ու սա դեռ ամենը չէ, 20-ից ավել միայն էս դիրքի դիմաց են ոչնչացրել, մի էդքան էլ 118/122/200 դիրքերի դիմաց:
Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր: Ասեմ՝ ինչու. իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը՝ դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը՝ ամբողջ դատավարության ընթացքում:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։