news-details
Քաղաքականություն

Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը՝ Մոնումենտում. Civilnet.am

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում հայտարարել է, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում։  Այս մասին հայտնում է «Սիվիլնեթ»-ը:

Ավինյանը այս պնդումն արեց՝ արձագանքելով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ելույթին, որը հիշեցրել էր իշխանությունների՝ կոռուպցիան արմատախիլ անելու մասին նախկին հայտարարությունները և դրա համատեքստում ներկայացրել «Հետքի» հետաքննությունից լուսանկար, որում Տիգրան Ավինյանի հոր՝ Սևանում կառուցվող առանձնատունն էր։

«Հենց կոռուպցիայի մասին եք մտածում, առաջարկում եմ մտածենք այն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը Մոնումենտում կառուցում բազմաբնակարան շենք։ Այդ հարցն ինձ շատ հուզում է»,- հայտարարեց Ավինյանը։

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամ էր ընտրվել՝ գլխավորելով «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը և հետագայում դառնալով խմբակցության ղեկավար, սակայն 2024-ի փետրվարին նա զրկվեց ավագանու մանդատից։

#CivilNetCheck-ը գնացել է Հայկ Մարությանի՝ Մոնումենտում «բազմաբնակարան շենքի» հետքերով։

Երևանում շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ է նախագծման և շինարարության թույլտվություն, որը տրամադրում է քաղաքապետարանը։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իսկապես Արաբկիր վարչական շրջանում կառուցում է բնակելի տուն, որը, սակայն, պարզվում է բազմաբնակարան շենք չէ, ինչպես նշում է Ավինյանը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցության անդամ Հայկ Մարությանը եռահարկ տուն է կառուցում։ Թորոսյանի խոսքով՝ Մարությանն այն կառուցում է ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ իր երեխաների համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: