Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Կոբախիձե

Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, Անթալիայի IV դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, հայտնել է Axios-ը:

Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Հուդզոն գետը. զոհվել են Siemens-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավարը, կինը, 3 երեխան և օդաչուն

Հինգշաբթի Նյու Յորքում Հուդզոն գետն ուղղաթիռի ընկնելու հետևանքով 6 մարդ է զոհվել: Նյու Յորքի իշխանությունները և փրկարարները լրագրողներին հայտնել են, որ ուղղաթիռում եղել է օդաչու և Իսպանիայից զբոսաշրջիկների ընտանիք՝ երկու մեծահասակ և երեք երեխա, հայտնում է BBC-ն:

Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը բարձրացրել է մինչև 145 տոկոս

ԱՄՆ-ն կրկին հայտարարել է չինական ապրանքների մաքսատուրքի հերթական բարձրացման մասին։ Ինչպես հայտնում է CNBC հեռուստաալիքը, այս մասին հայտնել է  Սպիտակ տան ներկայացուցիչը:

Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:

ԱՄՆ-Չինաստան տնտեսական պատերшզմը թեժանում է. Թրամփը չինական ապրանքների համար մաքսատուրքը բարձրացրել է մինչև 125%

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%, մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%՝ սրվող պայքարում, որը սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև, գրում է Associated Press-ը: Թրամփը, Պեկինին մեղադրելով հարգանքի բացակայության համար, Չինաստանին առանձնացրել է մյուս երկրներից՝ հայտարարելով մաքսատուրքերի բարձրացման մասին:

Գերմանիան վերադարձել է․ Ֆրիդրիխ Մերցն ուղերձ է հղել Թրամփին

Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները և Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։

ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան

ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները դրական արդյունք կունենան։

Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%

Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։

Ապրիլի 12-ին կայանալիք բանակցությունները հնարավորություն կտան ստուգել ԱՄՆ-ի լրջությունը. Իրանի ԱԳՆ

«Իրանն ու ԱՄՆ-ը կհանդիպեն շաբաթ Օմանում՝ բարձր մակարդակի ոչ ուղիղ բանակցությունների համար: Սա և՛ հնարավորություն է, և՛ ստուգում (նկատի ունի ԱՄՆ-ի մտադրությունների-Խմբ.), գնդակը գտնվում է ամերիկյան դաշտում»,- ավելի վաղ գրել էր Արաղչին X սոցիալական ցանցում։ 

Թրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, որոնք արտաքսման որոշումից հետո չեն լքի ԱՄՆ-ն. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել 998 դոլարով, եթե նրանք չլքեն երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր տեսած փաստաթղթերին։ Ովքեր չեն վճարի գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ, Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով նման տուգանքներ կիրառել մինչև հինգ տարի ժամկետով: Դա կարող է հանգեցնել ավելի քան մեկ միլիոն դոլարի տուգանքների գոյացմանը: Հրատարակության զրուցակիցները նշել են, որ օրենքը ավելի հավանական է՝ անհրաժեշտ է ներգաղթյալներին վախեցնելու համար։ Սահմանափակումները բխում են 1996թ. ընդունված օրենքից: Թրամփն օրենքն օգտագործել է 2018-ին իր առաջին պաշտոնավարման ընթացքում՝ հարյուր հազարավոր դոլարների տուգանքներ սահմանելու համար 9 ներգաղթյալի նկատմամբ, որոնք ապաստան էին գտել եկեղեցիներում: Հաջորդ նախագահ Ջո Բայդենը վերջ էր դրել այս քաղաքականությանը։

ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրքեր կսահմանի

ԱՄՆ-ն կբարձրացնի Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը ևս 50%-ով՝ հասցնելով 104%-ի։ Սպիտակ տան պաշտոնյան CNBC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ չորեքշաբթի (ապրիլի 9-ին) չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը կբարձրանան մինչև 104%: «Նախագահ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա սկսել: Եթե ​​Չինաստանը գործարք կնքի, Թրամփը գթասիրտ կգտնվի»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպшռնшլիք է Իսրայելի համար. Նեթանյահու

Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, մենք ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ: Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, դա սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Մենք դեմ ենք դրան և ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը և՛ իմ ընկերն է, և՛ Էրդողանի ընկերը», - հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել լուծելու Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները։