Հզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում

Ապրիլի 26-ի կեսօրին հզոր պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասին

Սահմանային տարածքները վերադարձվել են Ռուսաստանի վերահսկողությանը գրեթե ինը ամիս անց՝ անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ներխուժումից հետո։

Թրամփը և Զելենսկին համաձայնության են եկել նոր բանակցություններ անցկացնելու շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հավատացյալները հավաքվում են Վատիկանում՝ հրաժեշտ տալու Հռոմի պապին

Հավատացյալները հավաքվում են Վատիկանում՝ հրաժեշտ տալու Հռոմի պապին։

Նախընտրում եմ Իրանի հետ գործարք կնքել, քան թե ռումբեր նետել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հնարավոր է գործարք կնքել միջուկային ծրագրի հարցով. նա այս մասին ասել է Time ամսագրին տված հարցազրույցում:

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Զելենսկին դա հասկանում է. Թրամփ

Ղրիմը կմնա Ռուսաստանին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է. այս մասին Time ամսագրին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը:

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ

Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկացի ինֆլուենսերը պնդում է, որ Մասկն իրեն 15 մլն և ամսական հավելյալ 100,000 դոլար է առաջարկել լռության դիմաց

Ամերիկացի ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը բացահայտել է այն գումարի չափը, որը միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել էր իրեն՝ ծննդաբերությունից հետո լռության համար. երիտասարդ աղջիկը պնդում է, որ լույս աշխարհ է բերել Tesla, SpaceX ընկերությունների ղեկավարի 14-րդ երեխային, գրում է Daily Mail-ը:

Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների

Ռուսաստանն ակնկալում է, որ ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ որպես հյուրեր ներկա կլինեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի սահմանած պատժամիջոցները։ Երկարաձգվում է նաև ռուսական ակտիվների արգելափակումը։

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին Օմանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Ապրիլի 11-ին Սանկտ Պետերբուրգում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բլինքենը բացահայտել է Զելենսկու մասին ԱՄՆ-ի գաղտնիքը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարաձայնություններ է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ, սակայն թաքցրել է։ Գաղտնիքը բացահայտել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսլանդիան հանրաքվե կանցկացնի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Իսլանդիայի վարչապետ Քրիստուն Ֆրոստադոտտիրը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Որոշումը կապված է գլոբալ անվտանգային փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները: Այս մասին գրում է Bild-ը: