Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է. Գագիկ Սուրենյան

Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, Իջևանում, Բագրատաշենում, Գորիսում, Կապանում և մի շարք այլ բնակավայրերում ժամը 14։00 դրությամբ +14․․․+18 աստիճան է։

Շոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ. Hetq

Շուրջօրյա գործող նախադպրոցական խմբերի երեխաների համար սնունդը պետք է կազմակերպվի օրը 4-5 անգամ, իսկ սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։ 

Վայոց ձորում բախվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-ն․ կա 9 տուժած

Վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ 

Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի» հոր վրա կրակողները եղել են 2 հոգի. ի՞նչ հետքի վրա են իրավապահները

Երեկ հայտնի դարձավ, որ մահացել է քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի հայրը՝ Ռոբերտ Ստեփանյանը։ Վերջինս վիրահատության էր ենթարկվել, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։ Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ հնչել էր 12 կրակոց, որոնցից 3-ը կպել էին նրան, ու, ինչպես հայտնել էինք, վիճակը գնահատվում էր ծանր։

Տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են․ բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են։

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում․ երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր․ քաղաքապետարան

Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով

Հանրապետության տարածքում` հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Տոն օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստը և տոնական տրամադրությունը․ ՆԳՆ

Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Էջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջը

Քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսն ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն։