Արմավիրի մարզի գյուղերից մեկում 11-ամյա երեխան «Տիր» տիպի հրացանով կրակել է 8-ամյա եղբոր ճակատին

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մենք տեղեկացանք, որ Վիճաբանության մասնակից երկու երիտասարդ սուր կտրող-ծակող առարկաներով, այդ թվում` շամփուրով, հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով երկուսն էլ տեղափոխվել են «Չարենցավան» ԲԿ: Նրանցից մեկը, սակայն, դեռ վիրահատարան չհասած` մահացել է, իսկ մյուսը վիրավոր է` ոչ ծանր վնասվածքներով:

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտաս 44 շենքի բակում անհայտ անձինք կրակել էին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայում գտնվող «Չաղ Ռուստամի» հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի վրա։ Վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել էր։

Երևան-Վեդի երթուղու ավտոբուսի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Վեդիի համայնքային ոստիկանները ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ 

Կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարևանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա ինձանից ահագին էներգիա կտանի՝ դիմացը չտալով ոչինչ․ Աննա Հակոբյան

«Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթեւ բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր է

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հորինում եք, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, բավակա՜ն է. Ալեն Սիմոնյան

Ինչեր ասես, որ չեք խոսում իմ մասին՝ իբր ես երեխա ունեմ 2-3 տարեկան, բացի իմ 3 երեխաներից, իբր ես հանդիպում եմ իմ ընկերոջ աղջկա հետ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այս մասին սոցցանցերում տարածած տեսանյութում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ծափաթաղում uպանված Տիգրան Օվանեսովի քույր–եղբայրներն Ամանորը ՀՕՖ–ում են նշել. նրանց հոգեբանական վիճակը կայունանում է․ Միրա Անտոնյան

Ծափաթաղ գյուղում սպանված Տիգրան Օվանեսովի քույր–եղբայրներն Ամանորը ՀՕՖ–ում են նշել, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Հայ օգնության ֆոնդի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։