Սա խայտառակություն է, ու բնավ պատահական չէ, որ Աննան հայտնվել է օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտորոնում (Video)

Ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Աննայի չինական սելֆին. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նաՆիկոլին առաջարկում սելֆի անել ամենաանհարմար պահին ու բավական մեծ թվով մարդկանց ներկայությամբ, ինչին ի պատասխան թթված ու լարված դեմքով Նիկոլին այլ ելք չի մնում, քան բավարարել Աննայի արկածախնդիր պահանջը:

Փաշինյանն ու Ալիևն ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան. պայմանավորվել են շարունակել շփումները

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

ԵՄ-ն ներգրավված է ադրբեջանա-հայաստանյան կարգավորման գործում. Մագդալենա Գրոնո

Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։

Լավ սովորեք, որ լավ ապրեք․ չկա խնդիր, որի մասին չենք կարող խոսել․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 

Իրանը հերքել է Հայաստանում իր դեսպանին ուղղված Բաքվի մեղադրանքները

Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է 71-ամյակը

«Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումները ոչ միայն անցյալի պատմություն են, այլ նաև ուղեցույց՝ արժանապատիվ ապագայի համար։ Հայաստանը պետք է շարժվի առաջ՝ նորարարությամբ, անվտանգությամբ, ուժեղ տնտեսությամբ և վստահ հասարակությամբ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ծինփինին

Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Զանգեզուրով անցնող միջանցքի բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրով նախատեսված Զանգեզուրով անցնող միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն կիրառումը, Չինաստանում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանnւթյան զnh են դարձել․ Զատուլին

Այսօր՝ օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակովիչ Սահակյանը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ծննդյան օրն է։ Այս մասին գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Վեհափառը Էջմիածնում ընդունել է «Մեր ձևով» շարժման անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնեց, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։

Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ է նշանակել Կարեն Անդրեասյանին։

Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍՆ և պատասխանատու այլ անձանց. փաստաբան

«Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ»,- նշված է հայտարարության մեջ։