news-details
Քաղաքականություն

Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պшտերազմի մասին

Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Անճարության մի զգացողություն էր, որ տեսնում ես, որ հայրենիքը կորցնում ես։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 44-օրյա պատերազմի մասին։

«Հիմա չեն կրակում, որովհետև ինչ ուզում են, տալիս են»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի։ «Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս։ Եթե ինքնա լինելու այդպեսա լինելու, մենք ներքին համերաշխություն ու կայունություն չենք ունենալու»,- ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ չի հավատում որևէ խաղաղության, որը ամրագրված չի երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով։

Հարցազրույցը հեռարձակվելու է նոյեմբերի 9-ին։