Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդարանում այլևս ընդդիմություն չկա, իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ կհավաքվի. Ալեն Սիմոնյան

Միևնույն ժամանակ նա նշեց, որ արտախորհրդարանական ընդդիմություն կա և հույս հայտնեց, որ գալիք ընտրույթունների ժամանակ դրանց մեծ մասը կհայտնվի խորհրդարանում և վերջապես մենք կունենանք ընդդիմություն խորհրդարանում:

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելով՝ իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել․ Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ երբեք չի եղել որևէ օգտակար բան. Փաշինյան

Նա հավելեց՝ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է եղել: «Մեզ չեն ասել դրա մասին: Եթե լուծված է եղել, ինչո՞ւ չեն ասել, որովհետև օրակարգում է եղել Հայաստանի հարցը: Ինչպե՞ս լուծել Հայաստանի հարցը: Ի՞նչ էր լինելու Հայաստանի հարցի լուծման արդյունքում: Լինելու էր Հայաստանի տարածքային ամբողջականության մասնատում և ինքնիշխանության ու անկախության կորուստ»,–նշեց վարչապետը:

ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվն ավելանելու է. Սերժ Սարգսյան

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք մտավախություն չունի, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին: