news-details
Քաղաքականություն

Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է. եթե 2018-ին մենք չգայինք իշխանության՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե շուտով, երբ կհրապարակի բանակցային թղթերը, դրանում բոլորը կհամոզվեն։

«Ավելին ասեմ՝ եթե 2018 թվականին մենք իշխանության չլինեինք... մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել, ուրիշ որևէ մեկը մնար՝ կարող է այսօր Հայաստանը չլիներ, ինչքան էլ որ անհամեստ է՝  ես սա պարտավոր եմ ասել»,- նշեց  Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, թե սա իրենց առաքելություն է, որը կատարում են։

«Մենք նոր ենք սովորում, թե ինչ է պետությունը»,- նշեց նա։

facebook sharing button

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

skype sharing button

pinterest sharing button

sharethis sharing button