Հավատում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» կկրի Իլհամ Ալիևի անունը. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ

Ալի Ախմեդովը նշել է, որ ստեղծվում է Ադրբեջանի նոր պատմություն. «Մենք բոլորս ականատես ենք նոր լուսավոր էջերի ստեղծմանը։ Ադրբեջանը և նախագահ Իլհամ Ալիևը չեն սահմանափակվում միայն Ադրբեջանի նոր պատմության ստեղծմամբ, այլև ստանձնել են տարածաշրջանի նոր պատմության ստեղծման առաքելությունը։

Անորոշություն դեռ կա, բայց խաղաղության պայմանագրից հետո կնկատվի ներդրումների հոսքի մեծացում. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահ է, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը էականորեն կնվազեցնի Հայաստանի ռիսկայնության աստիճանը և կնպաստի ներդրումների մեծացմանը։

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Քիչ առաջ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, նա կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը չի բավարարել պաշտպանների բողոքը։

Ասում էինք՝ գնացե՛ք, բանակցե՛ք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցրեք այն աստիճանի, որ Եվլախում Արցախի լուծարում ստորագրեք. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցի լրագրողին

Նա նաև չընդունեց հարցադրումները, թե ինչու են Սյունիքից ճանապարհ հանձնել: «Սյունիքից ճանապա՞րհ ենք տվել, երբ այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,- ասաց նա:

7 տարի է՝ չգիտեմ, թե իրավապահ համակարգը, ՀՀ իշխանությունն ի՞նչ է ուզում ինձնից. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած ելույթում անդրադարձել է իր դեմ առաջադրված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դրանք իրավական հիմքեր չունեն։