«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։
ՔՊ-ականներն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում են քննարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կուսակրոն լինել կամ չլինելու հարցը։ Պատասխանելով քպ-ական պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեջբերեց կուսակրոն հոգևորականների արարողակարգի ժամանակ հնչեցվող տեքստն ու հայտարարեց՝ Վեհափառը խախտել է ուխտը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի գործող վարչապետի կոչերը՝ «ճանաչել հեղափոխության հաղթանակը»։