Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար. Ռոբերտ Քոչարյան

Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:  «Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։

Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս մասշտաբի վախկոտ ղեկավար ոչ մեկ չի տեսել: Ինչ անում է՝ վախից է դրդված: Ստում է, ուրեմն վախենում է:

Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի և ռուս ձեռնարկատեր եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ միշտ օգնություն և աջակցություն է ստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։

Մեծ հարց է՝ Հայաստանին, առհասարակ, սպասո՞ւմ են ԵՄ-ում, թե՞ բացառապես դիտարկում որպես հարմար աշխարհաքաղաքական գործիք. Զախարովա

«ԵԱՏՄ-ին անդամակցելու օգուտները հայ ժողովրդի համար անվիճելի և ակնհայտ են և անհամեմատելի Բրյուսելի անհիմն խոստումների հետ: ԵԱՏՄ-ից ստացվող օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է», - նշել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը:

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար

Օրերս ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց թուրքական կողմի պաշտոնյաների հետ հանդիպման մասին․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ,— ասվում էր հաղորդագրության մեջ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է մի պաշտոնյա, որի ներկայությունը բավականին հետաքրքիր շերտեր է բացում և ցույց տալիս նախկին ու ներկա իշխանությունների «թուրքական գծի» շարունակականությունը, այն աստիճան, որ անգամ համակարգողները նույն անձինք են։ Խոսքը ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական Նաիրի Պետրոսյանի մասին է։

Եկեղեցու դեմ որևէ մեկը չի պայքարում, բայց այն մարդիկ, որոնք արատավորում են, պետք է հեռանան. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը որևիցե տեղ եկեղեցու հետ, հավատքի հետ որևիցե խնդիր չունի: Եվ խոսակցությունը վերաբերում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են: Այս մասին խորհրդարանում իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մի քանի արձանագրում անելով: