news-details
Հասարակություն

Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով սպա է մահացել

Ըստ մամուլում տարածվող լուրերի՝ դժբախտ պատահարի հետևանքով Վարդենիսում ՊՆ սպա է մահացել:

Ներքին գործերի նախարարությունից ABC Media-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 13։56-ին, «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  շտապօգնության խումբը Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկում արձանագրել է 1999թ․ ծնված տղամարդու կենսաբանական մահը։

«Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դիակը` անկողնում պառկած վիճակում։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին»,-տեղեկացրել են ՆԳՆ-ից։

ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել զորամասից դուրս, ուստի դեպքի մանրամասների մասին նախարարությունը տեղյակ չէ։