Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։
Դատարան են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու դատական դեպարտամենտի պաշտոնյաները։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։