Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:
Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։
Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,-գրել է նախարարը։