ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ Դավիթ Բեկ փողոցում փորձել են սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին։ Երևանում վիճաբանություն, ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: shamshyan.com-ը հայտնել էր, որ Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ: Արդյունքում, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Ա. Չիչոյանը ոտքի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը:
Հիշեցնենք նաև, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանը սպանվել էր 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում էին 5 անձ՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Եվ ահա հենց Դավիթ Բեկ փողոցում ցանկացել են սպանել Արտածես Չիչոյանին: Չիչոյանը մեկ տարի առաջ էր հայտնվել ազատության մեջ:
Իսկ թե ինչու են ցանկացել սպանել Արտաշես Չիչոյանին, ով կամ ովքեր են նրա հետ խնդիր ունեն, հուսանք հարցերի պատասխանը կտա քննությունը: