news-details
Հասարակություն

Կյանքից հեռացել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը

72 տարեկանում մահացել է ականավոր վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

«Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար։

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյան ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ կատարվել են հսկայական աշխատանքի ու փոխադարձ վստահության շնորհիվ:

1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ:

Պացիենտներն էլ ոչ միայն Երևանից են ու մարզերից, այլև տարբեր աշխարհամասերից:

Պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն»,- գրել է Մուրադյանը: