Իսլանդիայի վարչապետ Քրիստուն Ֆրոստադոտտիրը հայտարարել է մինչև 2027 թվականը երկրի` Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Որոշումը կապված է գլոբալ անվտանգային փոփոխությունների, մասնավորապես Ուկրաինայի պատերազմի և Արկտիկայում ԱՄՆ կոշտ քաղաքականության հետ, ներառյալ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները: Այս մասին գրում է Bild-ը:
Հարցումների համաձայն՝ իսլանդացիների գրեթե երկու երրորդը կողմ է հանրաքվեի անցկացմանը, իսկ 45%-ը՝ ԵՄ-ին անդամակցելուն։ Իսլանդիան արդեն Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական տարածքի մի մասն է և ԵՄ-ի հետ համագործակցության դրական փորձ ունի։
Այնուամենայնիվ, վարչապետն ընդունում է, որ ներկայիս քննարկումը պայմանավորված է ոչ միայն ԵՄ անդամակցության հնարավոր օգուտներով, այլև Գրենլանդիայի հանդեպ ԱՄՆ սպառնալիքներով: Ինչպես Գրենլանդիան, այնպես էլ Իսլանդիան նախկինում դանիական տարածք էր և անկախացավ միայն 1944 թվականին:
«Մենք միանգամայն արկտիկական ազգ ենք: Արկտիկան մեր տունն է: Մեզ համար սա պարզապես հայեցակարգ չէ միջազգային հարաբերություններում: Սա մեր բնակավայրն է: Մենք շատ սերտ կապեր ունենք գրենլանդացիների հետ: Հետևաբար, այն, ինչ տեղի է ունենում, մեծ մտահոգություն է», - ասել է Ֆրոստադոտիրը Euronews-ին: