news-details
Շոու-Բիզնես

«Ես ավելի զուսպ եմ դարձել տիկին Դևոյանի կողքին». Զարուհի Բաբայան

«Ես շատ եմ փոխվել ամուսնանալուց հետո, որովհետև երբ դու ապրում ես մի տանիքի տակ, մի կնոջ հետ, ով ունի մեծ կյանքի փորձ, հաջողություն, ով սիրված է ու շատ սիրում է, չես կարող չսովորել նրանից: Երբ մադու հետ ապրում ես, իսկ մենք մի տանիքի տակ ապրում ենք արդեն 25 տարի,  ակամայից տեսնում ու լսում ես, ինչ-որ մի բան ընդունում ես, ինչ-որ բան՝ չես ընդունում: Որոշ հարցերում էլ տիկին Դևոյանն է ասում, որ ես իրեն փոխեցի:

Ես ավելի զուսպ եմ դարձել տիկին Դևոյանի կողքին, ավելի էմոցիաներս կառավարող եմ դարձել նրա կողքին, շատ բան կա, որ սովորել եմ: Իրականում, ասում են՝ մարդիկ, երբ ապրում են միասին, նմանվում են իրար, գուցե ինչ-որ բանով նմանվել ենք: Ամեն դեպքում, այս 25 տարիների ընթացքում ես չեմ մտածել առանձին ապրելու մասին, իսկ, եթե ես դրա մասին չեմ մտածել, դա նշանակում է, որ ինձ ոչինչ չկա այդ տանը խանգարող: Եվ ես շատ երջանիկ եմ դրա համար»,- Հանրայինի եթերում՝ «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում, ասել է երգչուհի Զարուհի Բաբայանը: