Վերջին լուրեր

Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը

Հանրային հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և Անմար կրակի մոտ նրա կատարած կարգը։

Շիրակի ողբերգական ավտովթարից վիրավորում ստացած կինը գիտակցության է եկել

«Մայրը գիտակցության է եկել, 2 տղաների ճնշումներն էլ է կարգավորվել, բայց դեռևս ապարատով են շնչում։ Բժիշկները բարեկամներին ասել են, որ շատ երկար բուժում է պետք, բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։ Աղջիկը դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության տակ է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է հարևանուհին։

Ալեն Սիմոնյանը «ամոթալի և խիստ դատապարտելի է» համարում Ջահերով երթին Թուրքիայի դրոշի այրումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթին Թուրքիայի դրոշն այրելուն․

Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն․ Շարմազանով

Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն, այս մասին Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն uադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը. Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։ 

«Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

«Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան

3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից. 1՝ Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Այս մասին գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը: