Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց ասացի, ամենահստակ խոսքերով, «պարզապես արե՛ք դա», բայց անկախ նրանից, թե որքան ջանք թափեցին, անկախ նրանից, թե որքան մոտեցան գործարքի կնքմանը, չկարողացան անել. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իսրայելի հարձակումն Իրանի վրա:
Քիչ անց ArmLur.am-ը գործից այլ մանրամասներ կներկայացնի:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Թրամփի առաջնորդությունը «անսասան է Իսրայելի գոյության և բարգավաճման իրավունքը պաշտպանելու հարցում»։
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է. տեղի ունենալով հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վերջ է դնում խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու համաշխարհային խաղաղությանը, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
««Կրթվելը նորաձեւ է» շարժման ամենակարեւոր նպատակներից մեկը գիտե՞ք` որն է։
Մինչ Ադրբեջանի ռազմական դատարանում որպես վկա ու տուժող ներկայացվող անձինք իրար հերթ չտալով ցուցմունքներ են տալիս Արցախի կալանավորված ռազմաքաղաքական վերնախավի դեմ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը համոզված է՝ դատարանն արդեն ունի իր վճիռները: Ընդ որում, հայտնի իրավապաշտպանի խոսքով, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ: