Վերջին լուրեր

Սա խայտառակություն է, ու բնավ պատահական չէ, որ Աննան հայտնվել է օտարերկրյա ԶԼՄ-ների ուշադրության կենտորոնում (Video)

Ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Աննայի չինական սելֆին. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նաՆիկոլին առաջարկում սելֆի անել ամենաանհարմար պահին ու բավական մեծ թվով մարդկանց ներկայությամբ, ինչին ի պատասխան թթված ու լարված դեմքով Նիկոլին այլ ելք չի մնում, քան բավարարել Աննայի արկածախնդիր պահանջը:

Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր. Պուտին

Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր:  ՇՀԿ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

Փաշինյանն ու Ալիևն ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան. պայմանավորվել են շարունակել շփումները

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

ԵՄ-ն ներգրավված է ադրբեջանա-հայաստանյան կարգավորման գործում. Մագդալենա Գրոնո

Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում։ Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։

Լավ սովորեք, որ լավ ապրեք․ չկա խնդիր, որի մասին չենք կարող խոսել․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ․

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: 

Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ինչպես արդեն հայտնել էր Shamshyan.com-ը, օգոստոսի 28-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։ Քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել էին 2 տղամարդու մարմին, և պարզվել էր նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։

Իրանը հերքել է Հայաստանում իր դեսպանին ուղղված Բաքվի մեղադրանքները

Բաքվում ԻԻՀ դեսպանությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Հայաստանում Իրանի դեսպանին ուղղված մեղադրանքները։

Երևանում մայրը ոստիկաններին հայտնել է, որ 63-ամյա տղամարդը ոտնձգություն է կատարել դստեր նկատմամբ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության հուլիսի 6-ից օգօստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում Գ․Մ․-ն և իր փեսա ոմն Գ․-ն, պարբերաբար կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքներ են հնչեցրել Մ․Պ․-ի, Վ․Պ․-ի, վերջինիս մոր 73-ամյա Մ․ Հ․-ի  և վերջինիս բարեկամուհի 24-ամյա Ռ․ Ի․-ի հասցեներին։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր նշում է 71-ամյակը

«Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումները ոչ միայն անցյալի պատմություն են, այլ նաև ուղեցույց՝ արժանապատիվ ապագայի համար։ Հայաստանը պետք է շարժվի առաջ՝ նորարարությամբ, անվտանգությամբ, ուժեղ տնտեսությամբ և վստահ հասարակությամբ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Դոնալդ Թրամփը տարօրինակ գրառում է արել սոցցանցում

Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հրապարակել է իր լուսանկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Աշխարհը շուտով կհասկանա։ Ոչինչ չի կարող կանգնեցնել այն, ինչ գալիս է»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել. Ալիևը՝ Ծինփինին

Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Զանգեզուրով անցնող միջանցքի բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն օգտագործում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրով նախատեսված Զանգեզուրով անցնող միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունների ավելի լայն կիրառումը, Չինաստանում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դավաճանnւթյան զnh են դարձել․ Զատուլին

Այսօր՝ օգոստոսի 30-ին, իմ մեծ ընկեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակովիչ Սահակյանը դառնում է 65 տարեկան։ Վաղը իմ մեկ այլ ընկերոջ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակովիչ Քոչարյանի ծննդյան օրն է։ Այս մասին գրել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։