Վերջին լուրեր

Կան մնայուն արժեքներ՝ հակառակ այս բոլոր դառնությունների ու սրտնեղությունների․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրառում է կատարել ՀՀ Անկախության տոնի առիթով․

Մի ժամանակ հպարտ էի գալիս «Եռաբլուր», հիմա մի քիչ գլուխս խոնարհ․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյան

«Ես «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ որպես անկախ։ «Եռաբլուր»-ը սկսվել է 1990-ի մայիսի 27-ին ու մեր ջոկատի տղաներով։ Մեր չորս հոգին այստեղ են, այս ձեռքերով են հուղարկավորվել, որից հետո շարունակվել է «Եռաբլուր»-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Հենց մարտահրավերներն են սովորեցրել իրական պատկերացումներ կազմել ու ազատվել մեզ պարտադրված գաղափարական կեղծ կապանքներից, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի Հանրապետության զարգացումը․ Ալեն Սիմոնյան

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական, մեր պետականությունը՝ անսասան, իսկ ապագան՝ լուսավոր ու հույսով լեցուն։

Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից և հայրենիքին նվիրվածությունից է կախված մեր Անկախության ապագան․ Ռոբերտ Քոչարյան

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին  գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երրորդ Հանրապետությունը պարզապես համարակալված պետականության դրսևորում չէ, այլ հայ ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարի արդյունք․ Սերժ Սարգսյան

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մենք ազգովին «Այո՛» ասացինք անկախությանը՝ մեր ազգային ինքնության պահպանմանն ու արժանապատվությանը, մեր ինքնիշխան պետականության գաղափարին:

Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես. Նիկոլ Փաշինյան

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

Այսօր հայ ժողովուրդը նշում է անկախության օրը

Հայաստանը այսօր նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը նաև ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությունը կընդունվի:

Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով․ Նիկոլ Փաշինյան

«Հարց է ծագում՝ ինչ է հիմա հայրենասե՞ր չեմ, իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ: Ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ: Ինչպե՞ս լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը: Պատճառը հայրենասիրության մոդելն է, բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին»,-նշել է Փաշինյանը: