ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայացած համերգից հետո բյուջետային մուտքերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունի։ Այս մասին կոմիտեց հայտնել են Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չէր հաշվել, թե որքան գումար կվերադառնա պետբյուջե համաշխարհային աստղի համերգի արդյունքում, որի համար իշխանությունները հատկացրել էին 6 մլն դոլար։ Միաժամանակ, նախարարությունում առաջարկել էին դիմել Պետական եկամուտների կոմիտե։
Կոմիտեից հայտնել են, որ շրջանառության հարկ վճարող սուբյեկտները հայտարարագրում են իրացման շրջանառությունը և հարկային վճարումները յուրաքանչյուր եռամսյակ, միկրոբիզնեսի սուբյեկտները՝ տարեկան, իսկ ԱԱՀ վճարողները՝ ամսական։
ՊԵԿ-ը նկատել է, որ նման համերգներից հետո տնտեսական տվյալների վերլուծությունը կարող է իրականացվել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ միջոցառումներից հետո բյուջետային մուտքերը որոշակի ժամանակ անց են երևում։ Սակայն, ըստ նրանց, նույնիսկ բյուջեում արտացոլվելուց հետո, դժվար է գնահատել մեկ միջոցառման ազդեցությունը հարկային մուտքերի աճի վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: